ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։

 

-Պարոն Ներսիսյան, ըստ Ձեզ, արվեստագետներին հատկացվող պետական աջակցությունն այսօր ինչ մակարդակի վրա է։ Արդյոք բավարար ուշադրություն դարձնո՞ւմ են կամ կա՞ն մարդիկ, ովքեր մշտապես արվեստագետների կողքին են։


-Դա գործառույթ է, որը պետք է պետությունն անի։ Այսօր ինչ-որ բաներ արվում են, բայց դա լիարժեք չէ և ամբողջությամբ չէ։ Արժեհամակարգն է խախտվել, կարող եմ ասել։ Կարող եմ ասել, որ այսօր մշակութային մի շարք միջոցառումներ իրականացվում են մի մարդու շնորհիվ, ով մշտապես արվեստի կողքին է։ Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն արվեստագետներին միշտ աջակից է լինում, շատ հարցերում օգնում է, սատար է կանգնում։ Դա միայն դրական է։ Աշխարհում շատ օրինակներ կան, երբ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ օգնում են արվեստագետներին իրականացնելու այս կամ այն նախագիծը։ Ես պետք է ասեմ, որ նա իմ կողքին կանգնել է, սատար է եղել։

 

-Վերջին շրջանում շատ է քննարկվում Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցը։ Ժողովուրդը, կարելի է ասել, պահանջում է, որ նա վերադառնա քաղաքականություն։ Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում։


-Դա շատ նուրբ հարց է։ Դա պետք է լինի հենց Ծառուկյանի քայլը, որոշումը։ Ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը՝ որպես անձ, անհատ, կարող է միայն օգուտ բերել, ինքը կարող է միայն լավ գործ անել՝ ինչ դիրքում կամ ոլորտում էլ լինի։ Այս դեպքում, եթե հարցը քաղաքականությունն է, ապա նա կարող է միայն լավ քայլեր անել՝ ի նպաստ ժողովրդի ու հայրենիքի։