Սարսափելի է մտածել այդ մասին, բայց Ինդոնեզիայում ապրում են հոգեկան խանգարումներ ունեցող շուրջ 25 000 մարդ:
Այդ մարդկանց հասարակությունից մեկուսացնելու համար, նրանց «տեղավորում են», փակում են այսպես կոչված պասունգներում:
Այս տերմինը տարգմանաբար նշանակում է «սահմանափակում»:
Այն հաճախ օգտագործում են այն դեպքում, երբ խոսքը գնում է բանտարկված մարդկանց մասին:
Ինդոնեզիայում հոգեկան խանգարումների թեման տաբու է:
Ամերիկացի լուսանկարիչ Անդրեա Սթար Ռիզը, ով 2011-2012 թթ. ապրել է Ինդոնեզիայում, որոշել է, այնուամենայնիվ, փորփրել և պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց հիվանդանոցներում:
Մի քանի տարի անց ծնվեց «Խանգարում» փաստագրական ֆոտոնախագիծը:
Դե ի՞նչ, պատրաստեք բացել վարագույրը: Զգուշացում. Լուսանկարները թույլ նյարդեր ունեցողների համար չեն:
Պասունգների դռները միշտ բաց են բոլորի առջև, նույնիսկ շատ աղքատների, ովքեր ի վիճակի չեն վճարելու:
Պարզվում է, պասունգներում կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր լիովին առողջ են եկել այնտեղ, թ՛ե ֆիզիկապես, թ՛ե հոգեպես:
Երբեմն ինդոնեզացիները գնում են այտեղ՝ անելանելի վիճակներից փրկվելու համար, երբ ուղղակի չեն կարողանում գոնե հասարակ դեղամիջոցներ գնել:
Նման բան նույնիսկ թշնամուդ չես ցանկանա: