Երևանում այսօր ժամը 10։50-ի սահմաններում Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS համարանիշի ավտոմեքենայում։



Այս մասին հայտնում է shamshyan.com -ը։



Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիներն իրենք են փորձել մարել կրակը, սակայն դա հնարավոր է եղել միայն հրշեջների միջամտության արդյունքում։