Օմսկում ձերբակալել են բռնցքամարտիկ Նիկիտա Ֆեդոնենկոյին` Հայաստանի քաղաքացու չկանխամտածված սպանության կասկածանքով:

 

22-ամյա մարզիկը ծեծի է ենթարկել 32-ամյա Վահե Զալիբեկյանին, որը ստացված վնասվածքներից տեղում մահացել է:Դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի թաղամասում:

 

Ֆեդոնենկոյի բնակարանի խուզարկության ընթացքում ատրիբուտներ են հայտնաբերվել, որոնք  սովորաբար օգտագործում են սափրագլուխները:

 

Ֆեդոնենկոն 2013 թվականին «Ոսկե սաղավարտի» մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Շուրջ կես տարի առաջ նա հեռացել է պարեկապահակային ծառայության տեսուչի աշխատանքից:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է` «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան»: