Այսօր Ազգային ժողովում լրագրողները մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից փորձեցին ճշտել, թե ինչ կարծիք ունի Էջմիածնում՝ երգիչ Արամ Ասատրյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ:

 

«Անկեղծ՝ ես տեղյակ չեմ, ես Արցախից նոր եմ եկել»,- ասաց նախարարը՝ լրագրողներին դիմելով. «Վստա՞հ եք, որ նման որոշում կա»:

 

Որևէ վերաբերմունք՝ նախարարը չցուցաբերեց նաեւ որոշման մասին տեղեկանալուց հետո:

 

Հիշեցնենք՝ Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ Իսակով փողոցի մեկ հատվածը, ուր ապրել է Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի հենց նրա անունը: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է երգչի մահվան տասը տարին: