Նոյեմբերի 10-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկանը ոստիկանության Էրեբունու բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ իրենց է մոտեցել մի տղամարդ և հայտնել, որ կայարանի գծերի մոտ՝ վագոն-տնակում, անշարժ ընկած տղամարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վագոն-տնակում հայտնաբերել են անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու դիակ:
Արտաքին զննությամբ դիակի շրթունքին առկա էր վերք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դիակը ինքնությունը պարզվել է՝ 1959 թ. ծնված Գագիկ Ներսիսյան:
Նոյեմբերի 11-ին ստացված բժշկական եզրակացության համաձայն՝ Գագիկ Ներսիսյանը մահացել է ներգանգային վնասվածք' գլխուղեղի դիֆուզ վնասվածքից:
Նոյեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Երեբունու, Կումայրիի, Մուշի, և Կոտայքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 19-ին, «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում, վագոն-տնակում, վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված, նախկինում դատված Արա Սահակյանը ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև Գագիկ Ներսիսյանի գրպանից վերցրած դանակով, հարվածներ է հասցրել նրա դեմքին, ինչի հետևանքով Գ. Ներսիսյանը մահացել է:
Նոյեմբերի 11-ին, ժամը 12-ին, Արա Սահակյանը Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի աստիճանահարթակում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Արա Սահակյանը ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: