Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հումորով արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթին և դրանից հետո դահլիճից հնչած ծափահարություններին:
Միքայել Մելքումյանն իր ելույթում քննադատեց կառավարությանը՝ ընդգծելով, որ ՀՀ բոլոր կառավարությունները միշտ կիսատ են թողնում իրենց ծրագրերը, խոստումներ են տալիս և չեն իրականացնում: Մելքումյանի ելույթից հետո դահլիճից ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ ծափահարեցին, ինչին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ոնց որ «Ռեալ Մադրիդ»-ի երկրպագուները ծափահարեին Ռոնալդուին»:
Այնուհետև Շարմազանովը ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: «Իսկ հիմա «Բարսելոնա»-ի հերթն է: Հովհաննես Մարգարյան, համեցեք»,- կատակեց Շարմազանովը;