Հեռուստատեսություն, գիտության, տեխնիկայի մշակույթի բնագավառ, որը կապված է ռադիոէլեկտրոնային միջոցներով հեռավորության վրա տեսողական ինֆորմացիայի (շարժվող պատկերների) հաղորդման հետ. նեղ իմաստով՝ այդպիսի հաղորդման եղանակ։ Հեռուստատեսային համակարգը կառուցվում է մարդու աչքի առանձնահատկությունների հաշվառմամբ, քանի որ աչքն է տեսողական ինֆորմացիայի ընդունիչը։ Իրական աշխարհն ընկալվում է իբրև գույների, ծավալայնության և շարժման միասնություն։ Ժամանակակից հեռուստատեսությունն սկզբունքորեն լուծել է այդ երեք հատկությունների վերարտադրման խնդիրը, թեև ծավալայնության վերարտադրումը դեռևս գործնականումներդրված չէ։ Տ. միաժամանակ ընդլայնում է տեսողական հնարավորությունները՝ տեսանելի դարձնելով ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան կամ ուլտրաձայնային ալիքներով ճառագայթվող առարկաները։ Պատկերի հեռուստատեսային հաղորդման հիմքում ընկած է 3 հաջորդական ֆիզիկական պրոցես՝
լուսային էներգիայի փոխակերպումը էլեկտրական ազդանշանների,
էլեկտրական ազդանշանների հաղորդումը և ընդունումը,
էլեկտրական ազդանշանների փոխակերպումը լուսային իմպուլսների։
Այդ պրոցեսների արդյունավետ իրագործումը հնարավոր դարձավ ֆոտոֆեկտի (Հ. Հերց, 1887), ռադիոյի (Ա. Պոպով, 1895), «կաթոդային տելեսկոպիայի»