Ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը ցանկություն ունի մնալ ծանրամարտում: Այս մասին ծանրամարտիկն ասաց լրագողների հետ հանդիպման ժամանակ:

«Որոշումը դեռ կայացված չէ, և ես շարունակելու եմ մարզվել մինչև այն պահը, երբ կասեն, թե ինչ է լինելու հետագայում: Ես մեծ սիրով ուզում եմ մնալ ծանրամարտում: Իսկ ինչ վերաբերում է մեդալի վերադարձին, ապա ինձնով լիներ՝ չէի վերադարձնի, բայց օրենքն այդպիսին է, պարտավոր ենք հետ տալ:Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանում շարունակի զարգանալ ծանրամարտը: Նախատեսում ենք, որ հետագայում զբաղվելու եմ միջազգային կարգի մրցավարությամբ»,­ ասաց Խուրշուդյանը: