ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային դրույթները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ուառաջարկությունները օրինագծի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին: