«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը քիչ առաջ հարվածներ է հասցրել և հայհոյել «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատգամավորին թերևս դուր չի եկել մեր լրագրողի հարցերը, որից հետո նա հորդորել է առանձնազրույց ունենալ: Մեզ հետ զրույցում Վահեն նշեց, որ Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ դաշնակցական գաղափարախոսություններից է խոսելիս եղել և նշել է, որ ինքը այդ գաղափարախոսությունը իր մեջ կրում է: Մեր լրագրողը հետաքրքրվել է, թե որն է այդ գաղափարախոսությունը, կարող է պատգամավորը մեկ բառով ձևակերպել: Սրան ի պատասխան՝ Ռուբիկ Հակոբյանը հորդորել է լրագրողին գնալ և կարդալ գրքեր: Հարցից սրտնեղած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը վիրավորական տոնով լրագրողին սկսել է «դասեր տալ»՝ նշելով, որ նա հասկանալու հետ կապված խնդիրներ ունի:
Այնուհետև պատգամավորը լրագրողին կանչել է «ռազբորկի» այնպիսի տեղ, որտեղ որ տեսախցիկ չկա: Եվ այդ ընթացքում հարվածներ է հասցրել և հայհոյել «Հրապարակ»-ի լրագրողին: