«Ջեբհաթ Ֆաթհ ալ-Շամ» խմբավորման ահաբեկիչներն ականանետային հարձակման են ենթարկել Հալեպի արևմտյան թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության տակ։

 

Ոստիկանության ներկայացուցիչը SANA գործակալությանը հայտնել է, որ քաղաքում գնդակոծման հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել։

 

Զոհերի մեծ մասը գրանցվել է Ազամիա թաղամասում Բարաա մզկիթի գնդակոծման ժամանակ, որտեղ ուրբաթօրյա նամազ էր տեղի ունենում։ Զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ։ Սիրիական զորքերը պատասխան կրակ են բացել գրոհայինների դիրքերին։