Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 13-ին հանդես են եկել ՌԴ-ի հետ հարաբերություններում սահմանափակիչ միջոցները երկարացնելու օգտին: Համապատասխան հայտարարությունը նրանք արել են Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Անհրաժեշտ կլինի վերստին երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, չնայած այն բանին, որ մենք ավելի մեծ առաջընթաց կցանկանայինք Մինսկի համաձայնությունների իրականացման գործում»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Իր հերթին Օլանդը նշել է, որ եթե Մինսկի համաձայնությունները չիրագործվեն, «պատժամիջոցները կշարունակվեն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: