Հայաստանի պետական պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 596.3 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակած պետական պարտքի ամսեկան տեղեկագիրը, հոկտեմբերին Հայաստանի պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 606.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ նոյեմբերին այն նվազել է շուրջ 10.5 մլն ԱՄՆ դոլարով: Սեպտեմբերի համեմատ այն նվազել է մոտ 100 հազար ԱՄՆ դոլարով:

Պետական պարտքի 80 տոկոսից ավելին՝ մոտ 4 մլրդ 495 մլն ԱՄՆ դոլարն արտաքին պարտքն է, իսկ 1 մլրդ 101.3 մլն ԱՄՆ դոլարը՝ ներքինը։ Արտաքին պարտքից 497.8 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։

Նոյեմբերին արտաքին պարտքը հոկտեմբերի համեմատ նվազել է մոտ 48.5 մլն ԱՄՆ դոլարով, իսկ ներքին պարտքն ավելացել է մետ 38 մլն ԱՄՆ դոլարով:

Տարվա սկզբի համեմատ ՀՀ պետական պարտքը ավելացել է 518.6 մլն ԱՄՆ դոլարով։