Չինաստանի պաշտպանության նախարար Յան Յույցզյունը Չինաստանի ռազմածովային ուժերի ռազմանավի կողմից ամերիկյան ստորջրյա նավը որսալու հետ կապված Պենտագոնի վրդովմունքին պատասխանել է ԱՄՆ հետախուզական գործողությունների դեմ պայքարը շարունակելու նախազգուշացմամբ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Երկար ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերը հաճախ են նավեր և ավիացիա ուղարկել հետախուզության և ռազմական դիտարկումների համար: Չինաստանը սրա հետ կապված դժգոհություն է հայտնում և ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ այդ գործունեությանը: Մենք կշարունակենք պահպանել զգոնությունը և ամերիկյան կողմի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա:
Յույցզյունի խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ստորջրյա դրոնի որսն իրականացվել է անվտանգ նավարկություն ապահովելու նպատակով, և կողմերն արդեն համաձայնեցնում են դրա փոխանցումը Պենտագոնին:
«Երկխոսության գործընթացում ամերիկյան կողմը սկսեց միակողմանի կարգով ԶԼՄ-ներում շահարկել այդ թեման, ինչն անտեղի է և չի նպաստում հարցի հաջող լուծմանը: Դրա հետ կապված՝ մենք ափսոսանք ենք հայտնում»,- եզրափակել է նա: