Երևանի Հանրապետության հրապարակում Երևանի ժամանակով 19:00-ին վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Այսպիսով ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում: Գլխավոր տոնածառի լույսերի միացումը հավաքված քաղաքացիները ողջունեցին ծափահարություններով: Նույն ժամին միացվեց նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը:

 

Դեկտեմբերի 19-ից Ազատության հրապարակում մեկնարկեց նաև «Սառցե քաղաքը» ամանորյա հեքիաթային ծրագիրը, որն առաջին անգամ է կազմակերպվում Երևանում:

 

Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 13-ը:

 

Ի տարբերություն վերջին տարիների, այս անգամ տոնածառի լույսերը վառելու համար հատուկ միջոցառում չէր կազմակերպվել: Քաղաքապետարանը հայտարարել էր, որ տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեն կրճատվել է 20 միլիոն դրամով և տոնական միջոցառումների ծրագրից հանվել է լույսերի միացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: