Բեռլինի ահաբեկչական գործողության հետևանքով վիրավոր 12 մարդ է մնացել քաղաքի հիվանդանոցներում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն' վկայակոչելով կառավարական մարմինների հայտարարությանը:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, զոհերի թիվը չի ավելացել, սակայն մի քանի հիվանդների վիճակը ծայրահեղ ծանր է:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում բեռնատարը վրաերթի է ենթարկել սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին: Բեռնատարը վարող անձը ճողոպրել է: Միջադեպի ժամանակ բեռնատարի խցիկում եղել է եւս մեկ տղամարդ, ով սպանվել է: Ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, եւս 48-ը վիրավորվել են: Գերմանիայի իշխանությունները պատահածը որակել են որպես ահաբեկչական գործողություն:

Լուսանկարը'Reuters