Մոսկվայի «Կոլոմենսկայա» կայարանի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 7 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հաղորդում է RT-ն։

 

Ականատեսների խոսքով՝ աշխատանքների կատարման ժամանակ տեղի է ունեցել գազի խողովակի պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել։