2016 թվականին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 516 մարդ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Տարվա կեսից սկսած տեղափոխումները դեպի Արեւմուտք նվազեցին, որի փոխարեն ավելացավ դեպի Հայաստան եկողների թիվը: Օրինակ՝ այս ամիս վերադարձել է 27 մարդ: Այսինքն՝ թվային առումով մեծ փոփոխություններ չեն եղել, կայուն պահպանվել են այդ տեղաշարժերը, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր ընտանիքի տեղաշարժն իր հետ բերում է լրացուցիչ խնդիրներ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը՝ 2016 թվականը համարելով բարդ տարի:
Նա ներկայացրեց սիրիահայերի հետ կապված մի քանի նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ 2016 թվականին կազմակերպվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» ավանդական դարձած բարեգործական 6 ցուցահանդես-տոնավաճառ: Նոյեմբերին Դարբնիկ համայնքում «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ բուժանձնակազմի կողմից կատարվել է 45 սիրիահայ եւ իրաքահայ երեխաների ակնաբուժական եւ ատամնաբուժական բուժզննում: Կազմակերպվել է 200 սիրահայ երեխաների ամառային հանգիստ տարբեր ճամբարներում: