Cassini կայանը նկարահանել է Սատուռնի վիթխարի վեցանկյան՝ մոլորակի հյուսիսային բեւեռում կանոնավոր վեցանկյան ձեւ ունեցող կայուն մթնոլորտային կազմավորումը: Լուսանկարը հասանելի է NASA-ի կայքում:
Ներկայացված լուսանկարում հսկայական վեցանկյունը լուսավորված է արեւից: Լուսանկարն արվել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Cassini-ի լայնանկյուն խցիկով, երբ կայանը գտնվում էր մոլորակից 1,2 մլն կիլոմետր հեռավորության վրա:
Cassini-Huygens առաքելությունը NASA-ի եւ Եվրոպական տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է: Դրա հիմնական նպատակը Սատուռնի, դրա օղակների եւ Տիտանի՝ մոլորակի ամենախոշոր արբանյակի հետազոտումն է: