ԵԿՄ-ն, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ, տարեվերջյան տոնական միջոցառումներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր է նվիրում Արցախյան պատերազմի մասնակիցների թոռներին, երկրապահների զավակներին, պատանի երկրապահներին, նաեւ՝ Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների ներկայացուցիչների երեխաներին:
Այս տարի ևս գեղեցիկ բեմականացում էր կազմակերպվել Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, ինչպես նաեւ՝ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի սաների մասնակցությամբ համերգային գեղեցիկ ծրագիր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ներկայացումների ժամանակ մանուկների համար ընթերցվեց ԵԿՄ ղեկավարի շնորհավորանքի խոսքը, երեխաների Ամանորը շնորհավորեց Ձմեռ Պապը: Երեխաները գոհ էին եւ տպավորված: