Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում հաստատել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ 13 ընտրատարածքնե րի լիազոր մարմնի կողմից ներկայացվում է ընտրողների թիվը, որովհետև ըստ դրա պետք է իրականացվի թեկնածուների առավելագույն թվի հաշվարկը: «Ընտրական օրենսգրքի համաձայն' յուրաքանչյուր տարածքում տարածքային թեկնածուների առավելագույն թիվը հաստատելու համար սահմանվում է կանոն, ըստ որի այդ թիվը սահմանվում է տվյալ ընտրատարածքում յուրաքանչյուր 15 հազար ընտրողի հաշվարկով»,- նշեց Մուկուչյանը:

 

Նա հավելեց, որ ներկայացվել է որոշման նախագիծ, որի համաձայն' ըստ յուրաքանչյուր տարածքի ներկայացված է ընտրական տարածքում ընտրողների թիվը' ըստ ընտրողների ռեգիստրի և ընտրական տարածքի տարածքային ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:

 

Թիվ 1 ընտրական տարածք' Երևանի Ավան, Նոր Նորք և Զեյթուն վարչական շրջաններ: Ընտրողների ռեգիստրի թիվը 198 հազար 538 է, թեկնածուների առավելագույն թիվը' 13:

 

Թիվ 2 ընտրական տարածք' Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ: Ընտրողների ռեգիստրի թիվը 210 հազար 797, թեկնածուների առավելագույն թիվը' 14:

 

Թիվ 3 ընտրական տարածք' Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ: Ընտրողների ռեգիստրի թիվը 222 հազար 434, թեկնածուների առավելագույն թիվը' 14:

 

Թիվ 4 ընտրական տարածք' Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ: Ընտրողների ռեգիստրի թիվը 206 հազար 883, թեկնածուների առավելագույն թիվը՝ 13:

 

Թիվ 5 ընտրական տարածք' Արարատի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը' 220 հազար 309, թեկնածուների առավելագույն թիվը' 14:

 

Թիվ 6 ընտրական տարածք' Արմավիրի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 232 հազար 232, թեկնածուների առավելագույն թիվը' 15:

 

Թիվ 7 ընտրական տարածք' Արագածոտնի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 117 455, թեկնածուների առավելագույն թիվը' 7:

 

Թիվ 8 ընտրական տարածք' Գեղարքունիքի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 187 հազար 263, թեկնածուների առավելագույն թիվը՝ 12:

 

Թիվ 9 ընտրական տարածք' Լոռու մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 238 հազար 975, թեկնածուների առավելագույն թիվը' 15:

 

Թիվ 10 ընտրական տարածք' Կոտայքի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 237 հազար 419, թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

 

Թիվ 11 ընտրական տարածք' Շիրակի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 231 հազար 982, թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

 

Թիվ 12 ընտրական տարածք' Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: Ընտրողների ռեգիստրի թիվը 152 հազար 805, թեկնածուների առավելագույն թիվը' 10:

 

Թիվ 13 ընտրական տարածք' Տավուշի մարզ: Ընտրողների ռեգիստրի թիվը 107 հազար 353, թեկնածուների առավելագույն թիվը՝ 7: