Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Daewoo մակնիշի 58 VV 058 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep մակնիշի 34 FZ 138 համարանիշի ավտոմեքենային իսկ վերջինը բախվել է հաստաբուն ծառին:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

 

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։

 

Մանրամասն՝ այստեղ:

 

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի