Ինչպես գրում է Vesti.ru-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկարը հայտնվել է թուրքական թերթերից մեկում, որտեղ նախագահի դիմանկարը գտնվում է ահաբեկչի լուսանկարի մոտ: Ըստ թերթի հրապարակման՝ փնտրվող ահաբեկիչը հունվարի մեկի գիշերը Ստամբուլի ակումբներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչն է համարվում: Լուսանկարի տակ հոդվածագիրը գրել է. «Մարդասպանի լավագույն պատկերը»:
Հիշեցնենք, որ Ստամբուլում վերջին ահաբեկչության կազմակերպիչների թվում նշվում է ԱՄՆ-ի անունը, և փնտրվող ահաբեկչի լուսանկարի հետ միասին Օբամայի լուսանկարը հրապարակելով թուրքական թերթի աշխատակիցները փարատել են ընթերցողների կասկածները՝ ամանորյա տոներին կազմակերպված ահաբեկչության պատասխանատուն համարելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: