Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գուբինյան շրջանում տեղի ունեցած դատավարություններից մեկի ընթացքում ուժ է կիրառվել 10 տարեկան աղջկա նկատմամբ, ինչից հետո Ադրբեջանում մարդու իրավուքների պաշտպանը ստիպված է եղել միջամտել աղմկահարույց դատական գործի առնչությամբ:

 

Ինչպես գրում է «Ռիա Նովոստին»'աղջկան բռնի ուժով խլել են իրենց մեծացրած և դաստիարակած մորաքրոջից ու հանձնել հորը, որին, ինչպես նշել է աղջիկը երբևէ չի տեսել ու անգամ չի իմացել իր գոյության մասին:

 

Դեպքից հետո Մարդու իրավունքների ադրբեջանական գրասենյակը նամակ է հղել Արդարադատության նախարարությանը կից գլխավոր վարչությանը, որում զգուշացրել է դատական մարմինների կողմից անչափահաս աղջկա հանդեպ բռնի ուժի կիրառման անթույլատրելիության և երեխաների իրավունքների մասին Կոնվենցիային հակասելու և երեխաների իրավունքների վերաբերյալ սահմանադրության խախտման մասին: