Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան դժգոհություն է հայտնել, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ներկա չի գտնվել Ցյուրիխում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը:

Արգենտինացին հավակնում էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Մրցանակը բաժին հասավ Կրիշտիանոեւ Ռոնալդուին:

«Հիասթափված եմ Մեսսիից: Տանը հեռուստացույցի դիմաց նստելով՝ ոչ մեկի հետ չի կարելի պայքարել: Չգիտեմ` ինչու «Բարսելոնա»-ի ներկայացուցիչները չէին եկել այսքան կարևոր մրցանակների հանձնման արարողությանը», -Մարադոնայի խոսքը մեջբերում է TVE-ն:

Քվեարկության արդյունքում Ռոնալդուն ստացել է ձայների 34,4%-ը, Մեսսին` 26,42%, Գրիզմանը`7,53%: