Հունվարի 11-ին, ժամը 12.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Կարմիր բլուր» կայարանի մոտակայքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող տարեց կինը պառկած է երկաթգծերի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչի հետ և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Բ.-ը (1956 թ. ծնված) գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: