Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության արարողությունից հետո տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ մասնակցել է երդմնակալության արարողությանը նվիրված միջոցառմանը: ԱՄՆ նախագահն առաջին տիկնոջ հետ պարել է Ֆրենկ Սինատրայի My Way երգի ներքո:
Նույն այդ ժամանակ՝ Մեքսիկայում, ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցի մասնակիցները Մեխիկոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ տուփերից կառուցել են սահմանային պատի մանրակերտը։ Պատի վերևում տեղադրվել է թղթից պատրաստված Թրամփի խամաճիկը, իսկ պատը ներկվել է նրա դեմ ուղղված կարգախոսներով։
Թրամփի դեմ ակցիաներ են տեղի ունեցել նաև Մոնրեալում, որտեղ ցուցարարները ի նշան բողոքի՝ վառել են ԱՄՆ դրոշը։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Թրամփին դեմ և կողմ ցույցեր են անցկացրել նաև Լոնդոնում։
Ոստիկանությունը Սպիտակ տնից ոչ հեռու՝ պղպեղի գազ և ձայնային նռնակներ է կիրառել։ Միլիոնավոր ցուցարարներ բողոքի ցույցեր են իրականացնել հանրապետական նախագահի դեմ: Բախումներ են տեղի ունեցել նաև Սպիտակ տնից ոչ հեռու 4 թաղամասերում։ Կան հարյուրավոր ձերբակալվածներ: