Հայկական ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանն այսօր տոնում է ծննդյան 28-ամյակը: Հայաստանի հավաքականի ավագը ծնվել է 1989 թ.-ին` ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։

 

Կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 59 խաղում խփած 19 գնդակով։

 

Մխիթարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է։

 

Յոթ անգամ (6 անգամը՝ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011-2016 թթ)։

 

Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում 2011/2012թ-ի մրցաշրջանում դարձել է լավագույն ֆուտբոլիստ` ակումբի կայքում անցկացված հարցման արդյունքում: 2013թ.-ին մրցաշրջանում խփած գոլերի քանակով դարձել է Ուկրաիաինայի լավագույն ռմբարկու:

 

Դոնեցկիան թիմի կազմում դարձել է Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

2013թ.-ի ամռանը կիսապաշտպանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», որտեղ մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով ռեկորդակիր դարձավ Բունդեսլիգայում: Թիմի հետ դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր:

2016թ.-ի ամռանը հայ ֆուտբոլիստի համար նոր էջ բացվեց, երբ Անգլիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, հայտարարեց. «United sign Henrikh Mkhitaryan»: Թիմի կազմում դարձել է Անգլիայի սուպերգավաթակիր (2016թ):

Յուրգեն Կլոպը կիսապաշտպանին համարում է ամենատաղանդավոր խաղացողներից:

«Մխիթարյանի պես ֆուտբոլիստի մասին կարելի է միայն երազել»,-Տուխել:

«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, ում մենք հավատում ենք: «Օլդ Թրաֆորդ»-ի մարդիկ սիրում են նրան և դա շատ կարևոր է նրա համար»,- Մոուրինյու:

«Ֆուտբոլ խաղում եմ շախմատի պես: Դուք պետք է շատ մտածեք և կանխատեսեք այն, թե ինչ կարող է պատահել ձեր արած քայլից հետո: Եթե սխալվեք, մրցակիցը կարող է պատժել ձեզ և դուք կպարտվեք խաղը»,- Մխիթարյան:

Mediamall.am-ը շնորհավորում է Մխիթարյանին և մաղթում բազմաթիվ գոլեր, տիտղոսները ու անթիվ հաջողություններ: