Հայաստանի Հանրապետության դպրոցներում ուսուցչական կազմի և ծնողների քաղաքական պատկանելության խնդիրը պետք է լուծել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ միասին: Այս մասին «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում ֆեսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելով այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Անձնական համոզմունք ունեմ, որ դպրոցը հնարավորինս պետք է պահել քաղաքականությունից դուրս։ Ասում եմ հնարավորինս, քանի որ մարզերում, հատկապես փոքր համայնքներում, դպրոցի տնօրենը և ուսուցչական կազմն են, որ քաղաքական մշակույթ են ձևավորում։ Չես կարող նրանցից պահանջել, որ չունենան քաղաքական համոզումներ կամ պատկանելություն»,- ասաց նախարարը։ Նրա պնդմամբ՝ որպեսզի ուսուցիչները չմտնեն այս կամ այն կուսակցության մեջ, չստիպեն ծնողներին լինել որևէ կուսակցության հլու կամակատարներ, պետք է այդ հա րցը լուծել նախարարության հետ միասին։