ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդամակցել է ՀՀԿ-ին:
Նշենք, որ նախարարը երկար ժամանակ, կարծես թե, խուսանավում էր կուսակցությանն անդամակցելուց, սակայն, ինչպես հայտնի դարձավ, արդեն կայացրել է այդ որոշումը:
«Ես կարծում եմ` քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պետք է այլևս նոր Սահմանադրությամբ ստանձնի նաև քաղաքական պատասխանատվություն: Լինելով Վարչապետ Կարեն Կարապետյանի թիմում` ես պարտավոր եմ կրել նաև քաղաքական պատասխանատվություն»,- այսպես է Ամիրյանը մեկնաբանել ՀՀԿ-ին անդամակցության իր որոշումը: