Այսօր Ազգային ժողովում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց կառավարության առաջարկած փոփոխությունների ծրագիրը, որը վերաբերվում է պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա դատապարտյալներին: ԱԺ-ում քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ, նախարարը հայտարարեց, որ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն ունի որոշակի թերություններ և դրանցով պայմանավորված՝ առկա են մի շարք բացթողումներ: Ըստ նախարարի՝ դատապարտյալների զգալի մասը պահանջում է պայմանական վաղաժամկետ ազատում, իսկ օրենքի ոչ լիակատարության և բացթղողումների հետևանքով՝ հնարավոր չի լինում դատապարտյալների այդ պահանջներին տալ բավարար լուծումներ:
Արփինե Հովհաննիսյանի առաջարկած փոփոխությունների նախագծով՝ դատապարտյալները վաղաժամկետ ազատ արձակման դեպքում պետք է անցնեն եռաստիճան համակարգով և ստանան հանձնաժողովի դրական եզրակացություններ, շեշտելով, որ այդ նպատակով կազմված հանձնաժողովներում պետք է աշխատեն հոգեբաններ, հոգեբույժներ, որոնց կողմից տրված դրական եզրակացությունը պարտադիր է:
Ըստ նորամուծության՝ դատապարտյալի համար պետք է պարզ լինի՝ ինչ վարք պիտի դրսևորի, որ պայմանական ազատության մեջ գտնվի:
Արդարադատության նախարարի համոզմամբ՝ այս նախագիծը, քրեակատարողական ոլորտում առկա խնդիրները հաշվի առնելով, հեղափոխական է լինելու և որպես երկրոդային արձագանք՝ դրական հետևանքներ է ունենալու: