Հայաստանի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ներկա կլինի «Ալաշկերտ»-Ուզբեկստան խաղին: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի կայքը:

«Ալակերտ»-ի ստուգողական խաղերի ցանկում ակումբային մրցակիցներից բացի, նախատեսված է նաև Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ միջազգային հանդիպում: Խաղը տեղի կունենա փետրվարի 11-ին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ներկա կլինի այդ խաղին:

Նա կդիտի նաև «Ալաշկերտ»-ի մասնակցությամբ մյուս երկու ստուգողական հանդիպումները, որոնք տեղի կունենան ղազախական թիմերի հետ. փետրվարի 9-ին՝ «Իրտիշ»-ի և փետրվարի 12-ին՝ «Ակժայիկ»-ի հետ: