«Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուների համամասնական ցուցակը կհրապարակվի մոտ օրերս։ Գալիք խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակով  կառաջադրվեն «Ժառանգություն» կուսակցության երկու նախկին պատգամավորները։ Այս մասին, այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։

Պատգամավորը նշեց, որ համագործակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Անահիտ Բախշյանի և Ստեփան Սաֆարյանի, «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավորների հետ. «Քննարկումները նրանց հետ արդեն ավարտվել են։ Նրանք արդեն մասնակցում են առաջիկա քարոզարշավի գործընթացներին»։

Նրա խոսքով՝ ցուցակն արդեն գրեթե պատրաստ է, շարունակվում են տեղերի բաշխման քննարկումները։ Բացի այդ, պետք է որոշել, թե թեկնածուներից ով է առաջադրվելու տարածքային ցուցակով։

 

Սոնա Հարությունյան

Նարեկ Ավանեսյան