Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք նախատեսում են ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի Ռաքքա շրջանում: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV.com.tr-ը:
«Մեր առաջին նպատակն էլ-Բաբում գործողությունն ավարտելն է: Դրանից հետո մեր թիրախում կլինի Ռաքքան: Մենք կարող ենք հատուկ ուժեր մտցնել այդտեղ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: