Իսրայելը «նոր ագրեսիվ ակցիա» է ձեռնարկել Սիրիայի դեմ:

 

Այդ մասին ասված է Սիրիայի զիվնած ուժերի հրամանատարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել է SANA լրատվական գործակալությունը:

 

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը Սիրիայի հարավ-արեւմուտքում գրոհել է Էլ Բաաս քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա: Պատճառվել է նյութական վնաս, զոհեր չկան»,- նշվում է հայտարարության մեջ:

 

Դրանում ընդգծվում է, որ ուղղաթիռը չի մտել Սիրիայի օդային տարածություն եւ հրթիռն արձակել է Գոլանի բարձունքների բռնազավթված մասից:

 

Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարված է հասցվել Գոլանի բարձունքներում սիրիական կողմի դիրքին ի պատասխան հրեական պետության կողմից վերահսկվող տարածքի վրա տանկային արկի ընկնելու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: