Հաշվի առնելով պաշտպանական ոլորտում սահմանամերձ գյուղական համայնքների խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկել է ձևավորել միջգերատեսչական խորհուրդ: Այս մասին Տավուշի մարզում սահմանամերձ գյուղերի և գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը:

 

«Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական համայնքներում պաշտպանական ոլորտին առնչություն ունեցող խնդիրները՝ առաջարկում եմ ՊՆ գլխավորությամբ մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ձևավորել: Այդ հանձնաժողովին կից մշտապես պետք է գործի սահմանամերձ գյուղերի ղեկավարների խորհուրդ, որպեսզի հարցերը լուծվեն ոչ թե առանձին, այլ համակարգային»,- ասաց նախարարը: