World Press Photo (WPP) միջազգային մրցույթի ժյուրին հայտարարել Է թվով 60-րդ ֆոտոմրցանակի դափնեկիրներին: Գլխավոր մրցանակը բաժին է հասել Բուրխան Օզբիլչիին Associated Press-ից՝ Թուրքիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանողի լուսանկարի համար, հաղորդում է AP-ին:

Լուսանկարն արվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին արդի արվեստի կենտրոնում, որտեղ «Ռուսաստանը ճանապարհորդի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ 62-ամյա դիվանագետին գնդակահարեց նախկին ոստիկան Մեվլյութ Մերթ Ալթինթաշը: