Էրզրումում ավարտին է մոտենում 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը:
Այսօր հայ դահուկավազորդները մրցեցին արագավազքում: Տղաների պայքարում Միքայել Միքայելյանը վերջնագիծը հատեց 27-րդը, իսկ աղջիկների մրցաշարում Գոհար Թադեւոսյանը 45-րդն էր:
Լեռնադահուկային սպորտում Հարություն Հարությունյանը մրցեց ոլորավայրէջքում եւ զբաղեցրեց 27-րդ տեղը:
Երեկվա մրցելույթը հայ դահուկորդների համար վերջինն էր Էրզրումի փառատոնում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը: