Երեկ ներկայացվեց «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը, որի ժամանակ ներկայացվեցին այս ուժի ծրագրային 15 առաջնահերթությունները, որը դաշինքը կյանքի կկոչի գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու պարագայում: «Ծառուկյան» դաշինքը հստակ հայտարարում է , որ կարող է էապես իջեցնել գազի գործող սակագինը: Խնդիրը բոլորին քաջ հայտնի է՝ Սահմանին գազը ստանում ենք 100 խորանարդ մետրը 150 դոլլարով, իսկ սապռողին այն հասնում է ոչ ավել, ոչ պակաս երկու անգամ թանկ գնով:

 


«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի խոսքերով այդ ռեզերվները իսկապես կան, հետևաբար պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք և ճիշտ հաշվարկների վրա կառուցվող տնտեսական քաղաքականություն՝ հասարակության ուսերին ծանրացած այս ֆինանսական բեռը մեղմելու համար: Առկա են նաև բավարար հիմքեր նվազեցնելու էլեկտրաէներգիայի գործող սակագները: Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի , այսինքն 7,7 միլիարդ կվտ/ժ-ից շուրջ 4,5- 4,7 միլիարդը , որը կազմում է 64%-ը արտադրվում է Հայաստանի ատոմակայանում հիդրոէներգետիկ համակարգում:

 


Մեր երկիրը ունի 200-ից ավել հիդրոէլեկտրակայաններ, սակայն, որքան էլ տարակուսելի է, բայց ինքնարժեքի գինը ՝ ատոմային էլեկտրակայանում 5-7 դրամ է, իսկ ՀԷԿ-ում 2-5 դրամ: Անհայտ է, որ էլեկտրաէներգիայի արտադրության և փոխադրման ծախսերն և գինը խիստ ուժճացված է:
Չնայած Հայաստանն ունի էժան հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ չափաբաժինը, թանկ բնական գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ամենափոքր չափաբաժինը և ատոմային էներգիայով արտադրվող ոչ թանկ էլեկտրաէներգիայի զգալի չափաբաժին, այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրերից Է հարևան երկրների շարքում:

 

Հայաստանոմ գործող բարձր սակագինը հետևանք է. ա) էներգետիկ ընկերությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող քիմիական գործարաններին և պետական պաշտոնյաների կողմից վերահսկվող հիմնադրամներին կատարվող ֆինանսական փոխանցումների,

 

բ)էլեկտրաէներգիայի վարձերի չվճարումների և գ) անպատասխանատու գնային քաղաքականության:

 


Անհրաժեշտ է նաև վերհանել այն պատճառները, որոնք վերջին տարիների ընթացքում հանգեցրել են էլեկտրաէներգիայի բարձր սակագնի ձևավորմանը և ոլորտի ֆինանսական իրավիճակի վատթարացմանը: Պատճառները հետևյալն են՝ Նաիրիտին և Վանաձորի քիմիական գործարանին կատարված ֆինանսական փոխանցումներ, որոնք չեն վերադարձվել: Պետական պաշտոնյաների վերահսկողության տակ գործող հիմնադրամներին կատարված ֆինանսական փոխանցումներ:
Էլեկտրաէներգիայի վարձերի չվճարումներ. Գնային անպատասխանատու քաղաքականություն: Էներգետիկ ոլորտի խնդիրները քննարկելիս հաշվի չի առնվում չափազանց կարևոր մի հանգամանք՝ բնակչության դինամիկան: Քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության միջին գինը կախված է արտադրանքից և պահանջարկից , պահանջարկի շարունակական նվազման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը կավելանան:Սա,իր հերթին, կբարձրացնի սակագինը, ինչն ավելի կնվազեցնի պահանջարկը և ծախսերը կշարունակեն ավելանալ: Այս իրավիճակի շարունակականությունը կարող է կործանիչ լինել համակարգի ֆինանսական կենսունակության համար: Նման իրավիճակից խուսափելու գործուն ճանապարհը երեկ առաջարկվեց «Ծառուկյան» դաշինքի կողմից:

 


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ