«Կուսակցության քաղաքականությունն ինձ համար օրենքի ուժ ունի, բնականաբար աջակցում եմ Վարդան Այվազյանին: Ինչու՞ միայն նրան, աջակցում եմ ռեյթինգային ցուցակում ներգրավված բոլոր թեկնածուներին»:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանն այսպես մեկնաբանեց մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Այվազյանն օրերս եղբայրացել է իր մշտական հակառակորդ Կավալենկո Շահգալդյանի հետ: Եվ որ այժմ Կավալենկոն Չարենցավանի քաղաքապետ իր որդու հետ լծվել է Վարդան Այվազյանին անհրաժեշտ ձայներ ապահովելու տաժանակիր ու պատասխանատու գործին:

 

Հետաքրքրվեցինք՝ Կոտայքի մարզում առաջադրված թեկնածուների հնարավորություններն ինչպե՞ս կգնահատի Շահգալդյանը: Վերջինս նշեց, որ իրենից գնահատականներ չսպասենք: «Եթե կուսակցության խորհուրդը, գործադիր մարմինը քննարկել է և որոշել այդ թեկնածուներին ընդգրկել ցուցակում, ուրեմն այդպիսով գնահատվել են նրանց հնարավորությունները»: