Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում, որտեղ առաջադրված է իր ամուսինը՝ Արման Սահակյանը, քաղաքապետը նշեց, որ պետք է հասկանան՝ աշխատանքի ժամի՞ն է տեղի ունեցել, թե՞ աշխատանքից հետո. «Երբ հասկանանք` դա աշխատանքի ժամին է եղել, թե ոչ, քայլեր կձեռնարկենք»:
Հիշեցնենք, որ լրագրողը, Արման Սահակյանի շտաբի աշխատակից ներկայանալով, հեռախոսազրույց էր ունեցել թիվ 38 մանկապարտեզի տնօրենի հետ:
Անդրադառնալով հարցին՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին ինքը թեկնածու լինելո՞ւ է, թե՝ ոչ, Տարոն Մարգարյանը պատասխանեց՝ կուսակցությունը կորոշի: