Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարը:

Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ուժերը չափեց իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի հետ: Դիմակայությունն ավարտվեց առանց հաղթողի:

Սա Արոնյանի 6-րդ ոչ-ոքին է: Այժմ հայ գրոսմայստերը իր ակտիվում ունի 3 միավոր: