«Ամեն մարդ իր ընտրողն ունի, իր ընտրազանգվածն ունի, ինչ կա իրար դեմ դուրս գալու, այ երեխեք ջան»,- այս մասին ասաց ՀՀԿ շտաբում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման եկած գեներալ Սեյրան Սարոյանը, պատասխանելով հարցին, թե խոչընդոտներ չե՞ն առաջանում, երբ մի թիմում գտնվող մարդիկ նույն տեղում առաջադրվում են:

 

Նշենք, որ Սեյրան Սարոյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Արմավիրի մարզում:

 

ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը տեղյակ չէր, թե Սերժ Սարգսյանն ինչու է հանդիպման հրավիրել հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին: Դիտարկմանը, թե՝ գուցե հաշտեցման համա՞ր է, Սարոյանն ասաց. «Ինձի թվում է՝ նման մի բան կլինի, էլի: Ընտրություն է, ամեն ինչ էլ կարա լինի»:

 

Սարոյանը նշեց նաև, որ իրենց մարզում ամեն ինչ նորմալ է, միշտ էլ հանգիստ է եղել, կոչ արեց ամեն մեկի ասածին չհավատալ, քանի որ «ամեն ինչ կընկնի իր տեղը», վերջում էլ հավելեց՝ «մի՞ նեղվեք, լա՛վ կլինի»: