Ամերիկյան Thrillist կայքը Հայաստանը ներառել այն 9 երկրների շարքում, որտեղ հնարավոր է ապրել ամսական 1000 ԱՄՆ դոլարով: Կայքը գրում է, որ Հայաստանում համաշխարհային հռչակ ունեցող օպերային ներկայացնումն արժե ընդամենը 6 ԱՄՆ դոլար:
«Համալսարանի շրջանավարտները խոսում են անգլերեն ավելի լավ, քան դու, իսկ շախմատը այդ երկրում ազգային ժամանցի մաս է: Նրանք արտահանում են ուղեղներ: Նորաձևությունն ու գինին լայն տարածում ունեն, իսկ միշտ բնական արտադրանքը զարմանալիորեն էժան է»,- գրում է Thrillist-ը:
Կայքը նշում է, որ Հայաստանում կարելի է գտնել ֆինանսապես հասանելի արկածներ: «Հայաստանն աստիճան է դեպի երկինք, այստեղ մեծկանյոնատիպ ճանապարհը տանում է դեպի խելացնոր Նորավանքի վանական համալիր»,- նշում է Thrillist-ը' ընդգծելով, որ տարվա մեջ 300 արևային օր ունեցող երկիրն աշխարհի լավագույն վայրերից է:
Հայաստանի հետ ցուցակում ներառվել են նաև Բոլիվիան, Ֆիջին, Գրենադան, Լաոսը, Մոնտենեգրոն, Նեպալը, Նիկարագուան, Զիմբաբվեն:
Thrillist կայքը, որի գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, հիմնվել է 2004 թվականին: Կայքի ամսական բաժանորդների թիվը հասնում է 16 միլիոնի: