Ռուսաստանի Սուրսկ քաղաքում 10-ամյա տղայի վրա հարձակումը ֆիքսել են շենքերից մեկի վրա տեղադրված տեսախցիկները։ 

Տեսանյութում երևում է, որ տղան փորձում է փախչել իրեն հետապնդող տղամարդուց,  բայց նա հասնում է երեխային ու սկսում է դանակով հարվածներ հասցնել։ 

Փետրվարի 27-ին՝ ժամը երեկոյան 8-ի կողմերը, երեխան վերադառնալիս է եղել տուն պարապմունքից։ Երբ Սերյոժան անցնելիս է եղել խանութի մոտով նրան սկսել է մի տղամարդ հետապնդել։ Սկզբում 34-ամյա չարագործը փակել է երեխայի ճանապարհը, իսկ երբ տղան փորձել է փախչել, մարդասպանը բռնել է երեխային ու սկսել քաոսային հարվածներ հասցնել դանակով ամբողջ մարմնին։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տեսանյութում առկա են դաժան տեսարաններ ու խորհուրդ չի տրվում դիտել տպավորվող մարդկանց

 

Իրավապահ մարմինները ձերբակալել են մարդասպանին, ով 34 տարեկան է ու հարևան գյուղի բնակիչ է։ Նրան դատահոգեբանական փորձաքննություն է նշանակված։