ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, համաձայն որի ապրիլյան պատերազմում եղել են դեպքեր, երբ վառարանային վառելիքի հետ կերոսին են խառնել, ինչի արդյունքում տեխնիկան չի աշխատել:

Մարտի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ վարչապետի ասածը հասցեական էր և այն վերաբերում էր մասնավոր մատակարարումների նկատմամբ պետական վերահսկողությանը:

Նախարարը կարևորել է վարչապետի այդ մոտեցումը, համաձայն որի պետք է մատակարարվող վառելիքի նկատմամբ սահմանվի վերահսկողություն:

«Իրականում, ինչպես հասկանալի է, Պաշտպանության բանակն իրականացնում է պատշաճ վերահսկողություն արդեն իսկ ձեռք բերված վառելիքի նկատմամբ: Միաժամանակ, ծայրահեղ իրավիճակներում բանակին կարող են անհրաժեշտ լինել նաև լրացուցիչ պաշարներ մասնավոր մատակարարի կողմից»,- ասաց Վիգեն Սարգսյանը: