Արարատի մարզի Վեդի քաղաքում 77-ամյա տղամարդը ձյուն մաքրելիս ընկել է տան տանիքից, նրան տեղափոխել են Վեդի քաղաքի հիվանդանոց, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վեդիի հիվանդանոցից ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրին, որ 77-ամյա Սերոբ Գալստյանի մոտ ախտորոշվել է պարանոցի կոտրվածք:
Մենք կապ հաստատեցինք նաև՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ: Մեզ հայտնեցին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն այլ մանրամասներ հաղորդելուց խուսափեցին:
Սոնա Հարությունյան