Մայքլ Դուբկեն նշանակվել է ԱՄՆ-ի նախագահի օգնական եւ հաղորդակցությունների գծով նրա վարչակազմի տնօրեն: Այդ մասին ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Դուբկեն եղել է Black Rock Group ընկերության հիմնադիր-գործընկեր: Նա զբաղվում էր հանրապետական մի շարք քաղաքական գործիչների ընտրարշավների մեդիական ապահովմամբ:
Նախքան այս նշանակումը, հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը համատեղում էր Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը: