«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել մի շարք ֆուտբոլիստների:
Ինչպես ավելի վաղ հայտի էր դարձել, անգլիական ակումբը պատրաստ է ձեռք բերել «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանին: Սակայն բարդ բանակցությունների պատճառով մանչեսթերցիները պատրաստ են այլընտրանքային տարբերակ գտնել:
Մոուրինյուի թիմի նոր տրանսֆերային նպատակներն են «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և «Մոնակո»-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն: Այս մասին տեղեկացնում է Independent-ը:
Transfermarkt-ը Լևանդովսկիի տրանսֆերը գնահատում է 80 մլն եվրո, Մբապեինը` 10 մլն: